Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Դժվարանցանելի են Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա,, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները:

Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Սիսիան-Սարավան հատվածը և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Աշոցքի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Լանջիկ-Մաստարա, Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք, Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Սյունիքի մարզում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։