Սիրիայում բարդ իրավիճակ է. դեսպան Գևորգյան (տեսանյութ)

«Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև  լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել,- «Հայերն այսօր»-ին տված հարցազրույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաև  եղանակային պայմանները, հատկապես Հալեպում և  Լաթաքիայում:

Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են, և  նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և  Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կա՞ն տուժածների  մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հայրենակիցների մեջ չունենք վնասվածներ: Մի թեթև  վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»:

Մանրամասները՝ «Հայերն այսօր»-ի տեսանյութում