ԱՄՆ-ն խոցել է չինական հետախուզական օդապարիկը (տեսանյութ)
ԱՄՆ-ն խոցել է չինական հետախուզական օդապարիկը. գործողությունը ուղիղ եթերով հեռարձակել են ամերիկյան լրատվամիջոցները։
Աէրոստատը խոցել են Ատլանտյան օվկիանոսի վրա. այն պետք է ընկնի ԱՄՆ տարածքային ջրերում։ Չինական օդապարիկը, որը խոցել են ամերիկացի զինվորականները, օգտագործվել է ԱՄՆ ռազմավարական օբյեկտների մոնիտորինգի համար, ավելի ուշ հայտարարել է Պենտագոնի ղեկավարը: