Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է

Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ երեկ պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

ՔԿ-ից հայտնել են, որ  զինծառայող Ա. Ա.-ի  հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի  532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանաիշներով, համածառայակիցը ձերբակալված է։