Ուկրաինայի Զինված ուժերի կազմում «Թուրան» թյուրքական գումարտակում արդեն 600 մարդ է կռվում

Ուկրաինայի Զինված ուժերի կազմում «Թուրան» թյուրքական գումարտակում արդեն կռվում է 600 մարդ։ WarGonzo-ի փոխանցմամբ՝ այս մասին ուկրաինական մամուլին տված հարցազրույցում ասել է ահաբեկիչ, ծայրահեղական, Ղրղզստանում հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտված թուրք զինյալների հրամանատար Ալմազ Կուդաբեկը։

Նրա խոսքով՝ իր վերահսկողության տակ գտնվող ահաբեկիչները աշխատում են երեք ուղղությամբ՝ Խերսոն, Բախմուտ եւ Զապորոժիե։ Նրանք նաև բազմաթիվ դիվերսիոն առաջադրանքներ են կատարում ինչպես Ռուսաստանի Դաշնության ազատագրված տարածքներում, այնպես էլ խորը թիկունքում։

«Թուրան» գումարտակը բաղկացած է 6 տարբեր ազգությունների ահաբեկիչներից՝ ղըրղըզ, ադրբեջանցի, թուրք, չինացի ույղուր, թաթար և ղազախ։

Արմատականների հրամանատարը չի թաքցնում, որ ահաբեկչական այս կազմավորման բոլոր անդամներին միավորում է «Մեծ Թուրանի» պանթուրքիզմի մեկ գաղափարախոսությունը, որի նպատակն է միավորել բոլոր թյուրք ժողովուրդներին մեկ պետության մեջ՝ Թուրքիայի հեգեմոնիայի ներքո։ Այս գաղափարախոսության դիրիժորը Թուրքիայի Հանրապետության իշխող «Արդարություն և առաջընթաց» կուսակցությունն է։ Այնտեղ մշակվել է նաև, այսպես կոչված, Թուրանի քարտեզը, որը լավ արտացոլում է Էրդողանի հավակնությունները՝ այն տարածքների մեծ մասը, որոնք, իբր, պետք է անցնեն «Մեծ Թուրանի» վերահսկողության տակ, Ռուսաստանի պատմական հողերն են։ Ինչն ուղղակի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։