Բանակ չունեինք ու դրա համար ես երևի հանգիստ ապրել ու հարստություն դիզել․ Տիգրան Վարդանյանը՝ Սասուն Միքայելյանին

Սասուն Միքայելյանն ասում է, որ 30 տարի բանակ չենք ունեցել:

Հարց էլի, դրա համա՞ր էիր Սերժ Սարգսյանի ետևից շեֆ-շեֆ ասելով ու գերագույն հրամանատար ու մարտական ընկեր ասելով քայլում: Բա, որ բանակ չենք ունեցել 30 տարի, բա Եռաբլուր ինչի՞ ես գնում: Բա, որ չենք ունեցել, բա Քառօրյա ու 44 օրյա պատերազմների ժամանակ ՀՀ ԶՈւ համազգեստով ո՞վ էր կռվում: Ասում ես միայն Վազգենի ժամանակ ենք բանակ ունեցել, բայց մեկ բան մոռանում ես, որ Վազգենը ողջ լիներ քեզ գլխից կթողեր էս խոսքերիդ համար ու ոչ միայն էս խոսքերիդ համար:

Սերժ Սարգսյանին որպես ընկեր, Արցախյան գոյամարտը, բանակին ուրացողը խոսում է բանակ ունենալ-չունենալուց: Բանակ չունեինք ու դրա համար ես երևի հանգիստ ապրել ու հարստություն դիզել:

 

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից