Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակվողը կալանավորվել է միջադեպից անմիջապես հետո. Թեհրանի ոստիկանապետ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանության շենքի դեմ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո կալանավորվել է, տեղեկացրել է Mehr-ը՝ հղում կատարելով Իրանի մայրաքաղաքի ոստիկանապետ, բրիգադի գեներալ Ռահիմիին։

«Այսօր առավոտյան այդ մարդը մտել է Ադրբեջանի դեսպանություն հրազենով։ Հարձակման հետեւանքով մեկ մարդ սպանվել է, երկու հոգի՝ վիրավորվել»,- ասել է Ռահիմին։ «Ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ հարձակվողն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ»։

Նրա խոսքով՝ հարձակվողը դեսպանություն է մտել իր երկու փոքր երեխաների հետ։ Նախնական տվյալներով՝ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ եւ ընտանեկան խնդիրներ։