Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր է ստորագրել

Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր է ստորագրել։

Փաստաթուղթը ստորագրվել է ԻԻՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարարի ներկայությամբ։

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունն այսօր ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել, արարողությունը կայացել է Թեհրանում` Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Փաստաթուղթը ստորագրվել է ԻԻՀ հանքերի արդյունաբերության և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայմանփաքի ներկայությամբ։

2022 թվականին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, քննարկվել են տուրքերի չեղարկման փոխադարձ պարտավորությունների ձևավորմանն ու ազատ առևտրի գոտու սահմանմանն առնչվող հարցեր։