Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ 63 քաղաքացու (տեսանյութ)

Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ ավելի քան 63 քաղաքացու։ «Հունվարի 17-ին ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է Ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած ՌԴ քաղաքացիների տարհանում Հայաստանի տարածք»։ «Ընդամենը 63 մարդ, այդ թվում՝ 14 երեխա»,-նշվում է ռուս խաղաղապահների թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ՝ տեղադրելով տեսանյութ։

https://t.me/RUS_peacekeeper/1210

Նշենք, որ արդեն 37 օր է՝ Ադրբեջանը կեղծ բնապահպանների միջոցով փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը։