Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից, բողոք կներկայացվի ՈւԵՖԱ-ին

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) անդրադարձել է այսօր Հենրիխ Մխիթարյանի կողմից «Ինտեր» ակումբի հեռուստաընկերության եթերում նկարած և ցուցադրած քարտեզին, որում Հայաստանը ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի հետ։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Այս մասին գրում է sports.ru-ն։

Ըստ աղբյուրի, Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից։

Նշենք, որ այսօր Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը մասնակցել է «Ինտերի» ակումբային հեռուստատեսության եթերում, որտեղ ֆուտբոլիստները խոսել են իրենց մասին: Դրա ընթացքում Մխիթարյանը ցուցադրել է Հայաստանի քարտեզի ուրվագծերով պատկեր՝ որում պատկերված էր նաև Լեռնային Ղարաբաղը։