Հունվարի 14-ին ԱՀ շրջանների հովհարային անջատումների գրաֆիկը

‹‹ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ›› ՓԲԸ  ներկայացնում է հովհարային անջատումների նախնական գրաֆիկը։

2023 թվականի հունվարի 14- ին՝Ժամը՝ 10:00-12:00-ը կհոսանքազրկվի Ասկերանի շրջանը լրիվությամբ:

Ժամը՝ 12:00-ից- 14:00-ը կհոսանքազրկվի Մարտունու շրջանը լրիվությամբ:

Ժամը՝ 14:00-ից- 16:00-ը կհոսանքազրկվի Մարտակերտի շրջանը լրիվությամբ:

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Թշնամին կտրել է  Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։

Իսկ նախօրեին ադրբեջանական  «բնապահպանները» կտրել են նաև Արցախ մտնող ինտերնետ-կապի մալուխները։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։

Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։