Բայրամովը նորից զանգել է Չավուշօղլուին

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։  Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Զրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում:

Սա այս շաբաթ արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև։