Ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում ՌԴ-ն և Արևմուտքը հայտնվելու են նոր իրողության առջև այս տարածաշրջանում․ Կարեն Հովհաննիսյան

Առանց Թուրքիայի ներքին կյանքին քաջածանոթ լինելով, չես կարող ամբողջական պատկերացում կազմել տարածաշրջանում սպասվող զարգացումներին։

Եթե մեկ տարի առաջ Էրդողանի դիրքերը բավականին ամուր էին , ապա այսօր բավականին թույլ են ։ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ իր որդեգրած քաղաքականության արդյունքում կարող է դուրս մնալ քաղաքական ասպարեզից։ Նա խաղադրույք է արել ազգային տարրի վրա, մինչդեռ Թուրքիայում այսօր ազգային տարրերը չունեն լայն ընտրազանգված։

Էրդողանի ընտրական քարոզչության վրա աշխատողները հասկացրել են ծերուկին, որ պետք է փոխել մարտավարությունը, պետք է գնալ հարևանների հետ առաջին հայացքից հարցերը կարգավորելու գոնե իմիտացիա ստեղծելուն։

Հենց այդ տրամաբանության մեջ թուրքիան իշխանական խոսափողներ համարվող մեդիայով սկսվեց շրջանառել Սիրիայի հետ հնարավոր հարաբերությունների կարգավորման, նույնիսկ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ հանդիպումների մասին։

Նաև պատահական չէ, որ խոսվեց Երևանի հետ օդային բեռնափոխադրումների վերականգնման մասին, որն ըստ էության ոչ մի տեսակի նշանակություն չունի, բացի քաղաքականից։

Պարզից էլ պարզ է, որ Էրդողանի պարտվելու դեպքում ՌԴ-ն և Արևմուտքը հայտնվելու են նոր իրողության առջև այս տարածաշրջանում, քանի որ երկուսի դեպքում հարաբերությունները լավ, թե վատ անձի հետ են կառուցված։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից