Արցախահայերը գերության մեջ են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանն անդրադառնալով  ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքի փակմանը՝ շեշտեց, որ այդ ճանապարհը քաղաքացիները չպիտի բացեն, այլ պետությունը, որովհետև ճանապարհը փակել է Ադրբեջանը որպես պետություն, ինչը նշանակում է, որ Հայաստանն էլ որպես պետություն պիտի բացի։ «Իսկ Հայաստանի իշխանություններից որևէ մեկի գործողություններում նկատվո՞ւմ է, որ նրանք առհասարակ մտածում են այդ ճանապարհը բացելու մասին։ Ես դուրս եմ եկել ստանդարտ կաղապարային եզրույթներից և չեմ մտածում, որ Արցախը շրջափակված է, այլ արցախցիներն ուղղակի հայտնվել են գերության մեջ»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում