Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով։

Կրեմլի կայքից տեղեկանում ենք, որ Պուտինը շնորհավորել է ոչ միայն գործող ղեկավարներին, այլև նախկին։ Նա շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին: