«Վերելք»․ Ի՞նչ տարավ 2022 թվականը (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարն իր առջև նպատակ է դրել ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. ինչո՞ւ է մեր պետական կյանքը 100 տարի շարունակ քաոսային,
2. որո՞նք են այդ քաոսայնության խորքային պատճառները,
3. ինչպե՞ս չեզոքացնել խորքային այդ երևույթների բացասական ներգործությունը մեր հասարակական կյանքի վրա և վերացնել քաոսը,
4. ինչպե՞ս երկիրը տանել զարգացման,
5. ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում,
6. ի՞նչ է կատարվում աշխարհում,
7. ինչպիսի՞ պետություն ենք պարտավոր ունենալ դիմակայելու համար տարածաշրջանային մարտահրավերներին,
8. ինչպիսի՞ն պիտի լինի այդ պետության քաղաքացին,
9. ինչպիսի՞ կրթական համակարգը կձևավորի նման քաղաքացուն,
10. ո՞րն է հայության դերն աշխարհում,
11. համահայկական ցանցային պետությունը որպես այդ դերի իրականացման գործիք,
12. ինչպե՞ս հասնել այդ ամենին։

Արծրուն Պեպանյանը ներկայացնում է այս հարցադրումների հետ կապված հաղորդաշարի կատարած գործերը, այնուհետև առաջարկում հրատապ անելիքների հետևյալ ցանկը՝
ա) հաշվարկել, թե ինչ կա խրամատից այն կողմ, ինչ է իրենից ներկայացնում երևացող թշնամին, նրա թիկունքին ինչ հզոր և գերհզոր ուժեր են կանգնած,

բ) փորձել պարզել, թե որն է խրամատի մյուս կողմի ծրագիրը, որոնք են այդ ծրագրի մաքսիմում, միջին, մինիմում նպատակները,
գ) պարզել, թե խրամատից այս կողմ թշնամին ԱՀ-ում և ՀՀ-ում ի՞նչ շարասյուներ ունի, որքա՞ն է դրանց հզորությունը,

դ) պարզել, թե ՀՀ-ում և ԱՀ-ում որքա՞ն են երկրի ու ժողովրդի ճակատագրով իրապես անհանգիստները, ի՞նչ ռեսուրսների են տիրապետում նրանք,

ե) կազմել նրանց մոբիլիզացիայի ծրագիր,
զ) հաշվարկել սփյուռքի` երկրի ու ժողովրդի ճակատագրով անհանգիստների ներուժը, մշակել նրանց մոբիլիզացիայի ծրագիր,
է) իրականացնել հնարավոր դաշնակիցների փնտրտուք, պարզել նրանց հնարավոր աջացության տեսքը և չափը,
ը) կազմել բոլոր կետերի հնարավոր իրագործման դեպքում ռեսուրսների ամփոփ պատկերը,

թ) սեփական ուժերի պատկերն ունենալուց հետո հաշվարկել, թե հակառակորդի ծրագրի մաքսիմալ, միջին, մինիմալ նպատակներից որին և որ չափով դիմակայելու ռեալ հնարավորություններ են առկա,

ժ) այդ ամենից ելնելով՝ կազմել գործողությունների իրատեսակսն պլան` մաքսիմալ, միջին, մինիմալ նպատակներն ուրվագծելով:

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779