ԱՊՀ տարածքում անկայունության օջախներից ԱՄՆ-ը չի շահի. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Նահանգները ԱՊՀ տարածքում անկայունության օջախներից չի շահի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Պատասխանելով այն հարցին, թե ում են շահավետ անկայունության օջախներն ԱՊՀ տարածքում, կարող եմ ասել, որ եթե գլոբալ մտածենք, ապա դրանց առկայությունից ոչ ոք չի շահի, անգամ, որքան էլ տարօրինակ է, այդ նույն ԱՄՆ-ը, չնայած ոչնչի առջև կանգ չի առնում իր կարճաժամկետ նպատակներին հասնելու համար»,- ասել է նա։