Բարեգործական միջոցառում՝ Գևորգ Արշակյանի անվան դպրոցում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: