Լավրովի հետ հանդիպմանը Բայրամովը հատարարել է, թե «Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին։

Բայրամովի խոսքով՝ Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը:

«Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նաև պնդելով, որ մինչև Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։ Այդ շփումների մասին, սակայն,  Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ չի հայտնել: