Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք. Քեթրին Քլարք

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարքը։

«Հազարավոր հայեր, այդ թվում՝ տարեցներ և երեխաներ, վտանգի տակ կհայտնվեն, եթե չվերականգնվի սննդի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք խաղաղության ապահովման և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-գրել է Քլարքը։