Մենք դուրս ենք եկել հանուն Արցախի և Հայաստանի․ ուսանողները երթով շարժվում են միանալու նստացույցին (տեսանյութ)

Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում երթ են անցկացնում՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի։

«Մենք դուրս ենք եկել մեր արժանապատվության համար։ Մեր հայրենիքը մեր արժանապատվությունն է։ Մենք դուրս ենք եկել հանուն Արցախի և Հայաստանի»,- ասում են մասնակիցները։

Երիտասարդները երթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ միանալու նստացույց իրականացնող հանրային-քաղաքական գործիչներին։

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակած պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13-ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։

Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում