ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: