Օդային ճանապարհն օգտագործելու ժամանակավոր լուծումները պարտադիր պետք է կիրառվեն. Արցախի ՄԻՊ

Եթե հնարավոր չէ ցամաքային կապն ապահովել, օդային ճանապարհն օգտագործելու ժամանակավոր լուծումները պարտադիր պետք է կիրառվեն, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հատկապես երբ խոսքը վերաբերում է հումանիտար նշանակության հարցերին։ Բայց պետք է նշենք, որ Ադրբեջանը նաև այս հարցի վերաբերյալ է խոչընդոտներ հարուցում՝ սպառնալով, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ», – ասաց Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե Լաչինի միջանցքի փակ լինելու դեպքում հնարավո՞ր է, որ օգտվեն օդային ճանապարհից։