Ժամանակ արդեն չկա՝ «գայլը» արդեն տան շեմին է

Ցանկացած արհավիրքից հետո «զոհին» տրվում է ժամանակ, խելամիտ ժամանակ։ 2018-ից ի վեր մեզ տրվել է 3 ժամանակացույց արհավիրքի գահավիժումը կասեցնելու և ճակատագրական սխալը ուղղելու համար։

Բայց չափազանց ինքնավստահ, սեփական ուղեղից ու տրամաբանությունից զուրկ բիոզանգվածը անտեսեց բոլոր նախազգուշացումները, և հասանք այս օրվան, բայց սա այսքանով չի ավարտվում և դեռ շարունակվում է սողացող պատերազմը և կապիտուլյացիան տևելու է այնքան, մինչև Հայաստանի Հանրապետություն որպես պետական միավոր չվերանա և չտարրալուծվի հայատյաց և ցեղասպան երկու գիշատիչների միջև։

Ժամանակ արդեն չկա, սցենարն ու տեխնոլոգիաները նույնն են, գործընթացը ծառայում է նույն տերերի շահերին, մսաղացի միսը վարդագույն ակնոցներով հետևում է իրադարձություններին և անգամ մտքով էլ չի անցնում, որ «գայլը» արդեն իրա տան շեմին է կանգնած և ներս մտնելը զուտ ժամանակի հարց է..․

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից