Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի պահելու և փորձելու է հայաթափել տարածաշրջանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է կովկասագետ Կարեն Իգիթյանը։

Անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կազմակերպած սադրիչ գործողություններին, ինչի հետևանքով փակ է պահվում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, կովկասագետը շեշտեց․ «Սա արվում է Բաքվի հրահանգով, այստեղ երկրորդ տարբերակ լինել չի կարող, ովքե՞ր են այդ մարդիկ՝ մենք արդեն ֆիքսել ենք, որ դրանցից մի քանի հոգի հատուկ ծառայության աշխատակիցներ են, զինվորական։ Ֆիքսենք, որ այնտեղ մոտեցրել են նաև սպորտսմենների, որոնք մասնակցում են ակցիային, շատ ագրեսիվ են տրամադրված առաջին հերթին հայերի, այնուհետև ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ինչո՞ւ են այդ սադրանքը հիմա կազմակերպել, որովհետև դե ֆակտո իշխանության պահվածքը նոյեմբերի 10-ից առաջ և հետո մեզ բերեց այս իրավիճակին»։

Մանրամասները՝ տեսանյութում