Բորելը խոստովանել է, որ ԵՄ ռազմական պաշարները սպառվել են Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով

Եվրամիության զենքի և տեխնիկայի պաշարների մեծ մասը սպառվել է Ուկրաինային տրամադրվող աջակցության պատճառով, խոստովանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք զենք տվեցինք Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ հասկացանք, որ մեր ռազմական պաշարները սպառվել են»,- ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը «տագնապի զանգ» դարձավ Բրյուսելի համար՝ դրդելով ուշադրություն դարձնել ԵՄ ռազմական հնարավորություններին։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ը հասկացել է, որ չունի կրիտիկական պաշտպանական հնարավորություններ՝ պաշտպանվելու համար հենց եվրոպական մայրցամաքում սպառնալիքների ավելի բարձր մակարդակից։ Նա ընդգծել է, որ Եվրամիությանն  անհրաժեշտ է պաշտպանության վրա ոչ միայն ավելի շատ ծախսել, այլև ավելի լավ: