Նիկոլը Թուրքիայի կողմից ընտրված Թալիաթն է՝ մերօրյա հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Աննա Աբրահամյանն է։

 Աննա Աբրահամյանը մասնավորաբար ասել է․

  • Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակեց ու «բնապահպանների» անվան տակ սադրիչ գործողություններ սկսեց այն ժամանակ, երբ սկսվեցին ադրբեջանաթուրքական աննախադեպ զորավարժությունները։ Այն, ինչ անում է Ադրբեջանը՝ դեպի պատերազմ տանող գործողություններ են։
  • Մենք իրավունք չունենք քնելու, և ոչ թե պետք է խուճապի մատնվել, այլ պատրաստվել պատերազմի։ Մենք գործ ունենք թուրքական բանակի հետ։ Իսկ Թուրքիա ասելով՝ նկատի ունենք ՆԱՏՕ-ին։
  • Այս էսկալացիայի նպատակը այն է, որպեսզի գալիք ռազմական հարվածի նախաշեմին Ադրբեջանը մեղադրի հայկական կողմին, թե վերջինս է խախտել այնպիսի կանոնակարգեր, օրինակ բնապահպանական, որի պայմաններում թուրքական կողմը չուներ այլ հնարավորություն, քան ռազմական գործողությունների դիմելը։
  • Ադրբեջանի ու Թուրքիայի թիրախում Ռուսաստանն է ու վերջինիս տարածաշրջանից հանելը։
  • Հայաստանում իշխանությունը զավթած Փաշինյանը գտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ օպերատիվ կապի մեջ, ինչը փաթեթավորվում է Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ գեղեցիկ հարաբերություններով։
  • Առանց Արայիկ Հարությունյանի միջնորդության՝ ռուս խաղաղապահները չէին կարող ադրբեջանցի «բնապահպաններին» թողնել մոտենալ հանքերի տարածքին։ Պատասխան ունի տալու Արցախի իշխանությունը։
  • Ադրբեջանական լրագրողների ու «բնապահպանների» շարքերում Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցներ են։ Ես չեմ զարմանա, եթե այնտեղ լինեն նաև օտարերկրյա գործակալներ։ Պարզ երևում է, որ նրանք պատրաստված են սադրանքներ իրականացնելու գործում։
  • Ադրբեջանն ու Թուրքիան ողջ Հայաստանի սահմանագծով՝ Գեղարքունիք, Սյունիք, մինչև Իրան, Հայաստան-Ադրբեջան սահմանակետը՝ Նախիջևանի ուղղությամբ, հարձակում են իրականացնելու։ Հետո մեղքը կբարդեն ռուսների վրա,  հայերին էլ կասեն՝  դուք ոչ մի հնարավորություն չունեք, դուք պարտվող եք, ու որպեսզի կյանքեր փրկեք՝ տվեց Զանգեզուրի ճանապարհը, դեպի Նախիջևան անցումը և կապրեք բարեկեցիկ կյանքով։
  • Անդրադառնալով այսօր Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունն ու համագործակցությունն է», Աննա Աբրահամյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում ցեղասպանությունների կանխարգելում․ դա նշանակում է՝ քեզ այդ պահին սպանողի, մարդասպանի հետ գնալ բանակցության։ Դա ցույց է տալիս, որ այս տխմարը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) Թուրքիայի ձեռքում գործիք է․․․
  • Հիշենք, Թուրքիան այսօր ցեղասպանում է այն քրդերին, ովքեր խաղաղության համաձայնագիր են կնքել թուրքերի հետ․․․

Մանրամասները՝ տեսանյութում