Որոտան գետը և ապագա ազգային իշխանությունը

  • Որոտան կամ Ծղուկի (Ծղկո) գետն սկիզբ է առնում Արցախի Վայկունիքի (Քարվաճառ) շրջանի Զալխա բարձրադիր լճակից, հոսում պատմական Ծղուկ, Հաբանդ և Բաղք գավառներով (այսօր՝ Սյունիքի Սիսիանի շրջան և Քաշաթաղի հարավ) և թափվում է Հակարի գետը՝ միախառնվելով Արաքսին։
  • 1994-2020 թթ․-ին ≈155 կմ երկարությամբ Որոտանը ներքին գետ էր (!), այն է՝ ամբողջությամբ հոսում էր մեր վերահսկած տարածքով։ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների օրոք և՛ Որոտանի ակունքը (Քարվաճառ-Ջերմուկ հատված), և՛ ամենաջրառատ հովիտը (Քաշաթաղ՝ «Ղուբաթլու» տեղամաս) հանձնվեցին թշնամուն։ Դրա հիման վրա թշնամին ասում է՝ «էն մնացածն էլ տվե՛ք, ի՞նչներիդ ա պետք», իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները, ընդունելով Արցախի օկուպացիան և բնակչությանը բռնությամբ համակերպեցնելով այդ փաստին, փաստացի համաձայնվում են նաև մնացածը, այս դեպքում՝ Սյունիքը հանձնելուն։
  • Համարե՛ք, որ փիլիսոփայական ու քաղաքական կամքի մակարդակում նրանք արդեն իսկ հանձնել են Սյունիքը։ Մեր խնդիրը ՀՀ-ում հայկական իշխանությունների միջոցով հայոց հանրային և ազգային շահերի անսակարկ, աննահանջ և հետևողական պաշտպանությունն է։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից