Դեկտեմբերի 3-ը հաշմանդամ անձանց միջազգային օրն է. ՄԻՊ-ի տեսաուղերձը

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են նաև, որ իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ոչ բավարար ներգրավվածության հետևանքով։