Հե՜յ, միամիտ հայե՜ր․ դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելո՞ւ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հե՜յ, միամիտ հայե՜ր։

Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞։

Բանակցողին փոխելու՞։

Զենք գտնելու՞։

Առաջնագիծն ամրացնելո՞ւ։

ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ եւ արձագանքելո՞ւ։

Ալիեւի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։

Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։

Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելու՞։

Չէ, գժուկներ։

Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։

Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»։