Ռիքերը Բաքվին և Երևանին հորդորել է պլանավորել հետագա բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ֆիլիպ Ռիքերն ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Ռիքերը կրկնել է պետքարտուղար Բլինքենի խոսքը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։ Դեսպանը հորդորել է երկու կողմերին պլանավորել ապագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղ գործընթացին։