Գերմանիան բախվել է զինամթերքի խիստ պակասին՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով. Die Welt

Ուկրաինային զենքի մատակարարումները Գերմանիայում հանգեցրել են զինամթերքի և պարկուճների պակասի, Die Weltի հոդվածում գրում է մեկնաբան Գերհարդ Հեգմանը։

«Ուկրաինայում ռազմական գործողություննները դրդել են զինամթերքի հսկայական ծախսեր կատարել և ցույց են տվել ՆԱՏՕ-ի զորքերին, որ պետք է համալրվեն իրենց պաշարները»,- նշված է հոդվածում։

Մեկնաբանը զգուշացնում է, որ պատերազմի դեպքում գերմանական բանակի պաշարը կբավականացնի միայն մի քանի ժամ, լավագույն դեպքում՝ մի քանի օր։

Պարբերականի տվյալներով՝ զինամթերքի վերարտադրությունը բարդանում է վառոդի պակասի պատճառով՝ Չինաստանից նյութերի մատակարարման կրճատման պատճառով։

Հեղինակը մեկ այլ խնդիր է համարում ՆԱՏՕ-ի ստանդարտներով փամփուշտների նկատմամբ չափազանց խիստ պահանջները։