Ամենանողկալի բաներից մեկը 2018 թ․ սուտի հեղափոխական դարձած, իսկ հիմա իբր ընդդիմադիր դարձած իրենց արվեստագետ համարող կերպարներին լսելն է

Ամենանողկալի բաներից մեկը 2018 թ․ սուտի հեղափոխական դարձած, իսկ հիմա իբր ընդդիմադիր դարձած արվեստագետ իրենց համարող կերպարներին լսելն է։

Ինչպես թատրոնում կամ կինոյում, այսօր նայում ու մի լավ ծիծաղում ես մի քանի տարի առաջ Նիկոլին աստվածացնող արվեստի սույն գործիչներին:

Նրանց տեսել, լսել և կարդացել եմ իշխանազավթումից հետո և, իհարկե, չեմ կարող մոռանալ նրանց ձոները ՀՀԿ-ի մասին այն ժամանակ և Նիկոլի մասին 2018-ից հետո և հատկապես վերջին շրջանում, երբ նույնիսկ միտինգների տեղն եմ երբեմն տեսնում այդ «սկզբունքային» դերասան-արվեստագետներին կամ կարդում նրանց «ցնցող» ընդդիմադիր գրառումնրն ու հարցազրույցները արդեն այսօր:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից