Իրանը չի արգելափակի այդ միջանցքը․ կարծում է Բաքվի բռնապետը

Իլհամ Ալիևը կրկին տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ին՝ այս անգամ փորձելով լարվածության հերթական ալիքն ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, մյուս կողմից` ստուգել Իրանից եկող արձագանքները։

Բաքվի բռնապետը նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսագիտություն» միջազգային համաժողովում հայտարարել է. «Մենք «Զանգեզուրի միջանցքը» քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։  Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը։  Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես չի անի դա՝ հաշվի առնելով նրա հետաքրքրվածությունը տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերում։ Քանի որ այս նախագծերը ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»։