Այս իշխանությունները դրել են հայոց պետականության շիրմաքարը և խնկարկում են դրա վրա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ՈՒԿ անդամ Ինեսա Բարսեղյանը։

Անդրադարձ է կատարվել.

1․Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ նիստին, որն ուղեկցվում է մի շարք հակառուսական ակցիաներով

2․Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը

3․«Դիմադրություն» շարժման հետագա պայքարին

4․«Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայաստան» դաշինքի խորհրդարան վերադարձին

5․Երիտասարդության պասիվությանը քաղաքական պայքարում։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, իսկ ոստիկանին անձնական պաշտպանման միջոց։ Չեմ զարմանա, որ մի օր ԱԺ օրենքի նախագիծ ներկայացնեն և առաջարկեն ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել և ՀՀ դարձնել Հայաստանի ոստիկանապետություն, իսկ Սահմանադրությունը՝ ՀՀ ոստիկանապետության Սահմանադրություն»,-ընդգծեց Ինեսա Բարսեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում