Հայաստանում հակառուսական տրամադրութուններ ստեղծողները միշտ եղել են նիկոլականները ՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում

Հայաստանում հակառուսական տրամադրութուններ ստեղծողները միշտ եղել են նիկոլականները՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում։

Պարզապես նրանք առաջ ընդդիմություն էին և իրենց դեմքով էին կարողանում կազմակերպել այդ ամենը,  իսկ հիմա նրանց օգնության են հասել մի քանի հոգանոց, թուրքական շահ սպասարկող ծռերը։

Հատկանշականն այն է, որ բանկոմատ թալանող և տեռորիզմով հայտնի խմբավորումը երբեք թուրքի և ադրբեջանցու դեմ չի խոսել, նրանց դեմ բողոքի ակցիա չի կատարել, բայց փոխարենը, երեկ, Երևանի փողոցներում ոռնում էին “Слава Украине”.

Այսինքն, լինելով հայ, դու բողոքում ես ՌԴ-ի դեմ հանուն թշնամուդ դաշնակից Ուկրաինայի, որը ՀՀ շահերին դեմ է և սպասարկում է ուղիղ թուրքի շահը և երբեք չես բողոքել թուրքի դեմ կամ հենց այդ նույն Ուկրաինայի դեմ, ով քո եռագույնի և քո պետականության դեմ է։

Ինչպե՞ս կարող ես հայ լինել և պաշտպանել Ուկրաինային, այն դեպքում, երբ հրապարակային ոչ մի բողոքի ակցիա չես իրականացրել ի աջակցություն Արցախի։

Այս ուժերը՝ Նիկոլի գլխավորությամբ պետք է արմատախիլ արվեն և մեկընդմիշտ նետվեն պատմության աղբանոցը։

Հայաստանը լրտեսների, խզմալյանների, բաբաջանյան արմանների և տեռորիստների պատճառով է քայքայվել, բավակա՛ն է աչք փակել ՀՀ պետականությանը և շահերին սպառնացող էլեմենտների գործողությունների վրա։

Հետո էլ ՌԴ-ին են մեղադրում, մոռացե՞լ եք ալենին, արարատին, ռուբենին և մնացածին։

Մոռացե՞լ եք ինչ պաստառներով էին տարիներ առաջ դիմավորում Ռուսաստանի պատվիրակությանը Հայաստանում, երբ սորոսից ֆինանսավորվող ընդդիմություն էին։

Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից