ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ Բիշքեկում

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, տեղեկացրել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ երկուշաբթի օրը Ղրղըզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այլ հարցերի շարքում քննարկվել է նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գալիք նստաշրջանի պատրաստությունը։

Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել մայիսի 27-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով։ Մասնակցել են ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Հայաստանի և երկու դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։

Նիստի արդյունքներով ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են 2022-2023թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և ընդունել մի շարք որոշումներ ու փաստաթղթեր տնտեսական հետագա զարգացման և ինտեգրացիայի խորացման վերաբերյալ։