Պուտինը Երևանում առանձին հանդիպում կանցկացնի Փաշինյանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նոյեմբերի 23-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, մտադիր է այդ շրջանակներում առանձին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: