Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել. առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել

Հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային։

Ինչպես տեղեկացրել է Նիկոլաևի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Վիտալի Կիմը, առավոտյան ժամը 8-ին մոտ արձակվել են առաջին հրթիռները, տեղեկացրել է ՈՒՆԻԱՆ-ը։

«Առաջին 4 հրթիռներն օդում։ Պահպանում ենք մեզ»,- գրել է Կիմը։

7.30-ից մինչև 8.00-ն օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր մարզերում։

8.30-ին մոտ «Суспільне Дніпро»-ն տեղեկացրել է, որ քաղաքում լսվում են պայթյունների ձայներ։ Հետագայում հայտնի է դարձել, որ Դնեպրի որոշ շրջաններում էլեկտրամատակարարում չկա։

9.15-ին մոտ հայտնի է դարձել, որ ռուսները գրոհել են ենթակառուցվածքի վրա Օդեսայի մարզում։

«Կա կենտրոնացված հրթիռային հարվածի վտանգ Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Խնդրում եմ մարզի բնակիչներին մնալ ապաստարաններում»,- կոչ է արել մարզային ռազմական վաչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան տեղեկացրել է, որ մարզում ՀՕՊ է աշխատում։

«Մնացեք ապաստարաններում և անվտանգ տեղերում։ Ոչ մի դեպքում մի լուսանկարեք ՀՕՊ աշխատանքի տեղը»,- ընդգծել է նա։

Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում Չերկասկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում ՀՕՊ աշխատանքի մասին։ Մի քանի մարզերի ղեկավարները նախազգուշացրել են վտանգի մասին։ Մասնավորապես, Կիրովոգրադի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը տեղեկացրել է, որ մարզում օդային գրոհի վտանգ կա։ Իսկ Լուգանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը կոչ է արել այսօր չանտեսել օդային տագնապի ազդանշանները։

Չերկասկի ղեկավար Իգոր Տաբուրեցը նախազգուշացրել է, որ մեծ է օդային գրոհի հավանականությունը։ Նման տեղեկություններ է հրապարակել Պոլտավայի ղեկավար Դմիտրի Լունինը։

Խմելնիցկի ղեկավար Սերգեյ Գամալիյը նախազգուշացրել է էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր գրոհների մասին։