Իրանում ահաբեկիչները կրակ են բացել անցորդների և ոստիկանության աշխատակիցների վրա

Իրանի հարավ-արեւմուտքի Խուզեստան նահանգի Իզէ քաղաքում ահաբեկչական հարձակման հետեւանքով չորս մարդ Է զոհվել, հաղորդում է Fars գործակալությունը:

«Ներկայումս Իզէում ահաբեկչության հետեւանքով 4 մարդ Է զոհվել, եւս 6-ը վիրավորվել են», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարձակումը կատարվել է մի շարք անհայտ անձանց կողմից, նրանք կրակ են բացել մարդկանց և ոստիկանության աշխատակիցների վրա: