Ստամբուլում ականապատ մեքենա է պայթել

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ավտոմեքենա է պայթել, որը, ըստ նախնական տեղեկությունների, ականապատված է եղել։ Ականատեսները հայտնում են դեպքի վայրում պայթյունների մասին։ Գրում է tvzvezda.ru-ն:

Ինչպես հայտնում է Mynet պորտալը, այրվել է երեք ավտոմեքենա։ Զոհերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։