Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին բանաձևը

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ի նիստում կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին բանաձևը։

Նիստը սկսվելու է Փարիզի ժամանակով ժամը 14.30-ին։

Բանաձևը նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերում Հայաստանի տարածքից, հրադադարի պայմանավորվածությունների կատարում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան, աջակցություն բոլոր նախաձեռնություններին՝ ուղղված երկու երկրների միջև երկարատև խաղաղության ձեռքբերմանը։

Բանաձևը կներկայացնի սենատոր Բրունո Ռեթայոն, նախաձեռնությանը սատարել են բազմաթիվ սենատորներ։