Ատոմային դարաշրջանն անցել է, ատոմային հովանոցը, որն այսօր մեզ փրկում է, քայքայվում է, որովհետև մեզ կսպանեն այլ ճանապարհով. Կովալչուկ

Կգա կորոնավիրուս 90% մահացությամբ, որտեղ տասը հիվանդ մարդկանցից ինը կմահանա

 

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն օրերս «Newsweek»-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների իշխանություններին մեղադրել է ծայրահեղ վտանգավոր կենսանախագծեր իրականացնելու մեջ:

«Վաշինգտոնը շարունակում է չափազանց ռիսկային կենսաբանական նախագծեր իրականացնել արտասահմանում՝ հակառակ սեփական սկզբունքներին», – ասել է դեսպանը։

Հարցազրույցի նախօրեին Ռուսաստանը փորձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեությունը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին, սակայն նախագծի ընդունումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վետոյով արգելափակվել էր։

«Այժմ Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ հաշվվում են Պենտագոնի կողմից վերահսկվող ավելի քան 50 լաբորատորիաներ,- հավելել է Անտոնովը:- Չինաստանի ԱԳՆ-ի գնահատմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող ցանցը ներառում է առնվազն 336 նման օբյեկտներ ամբողջ աշխարհում»:

Ընդգծենք, որ Անտոնովի նշած ավելի քան 50 լաբորատորիաների թվում են նաև Երևանում և Հայաստանում գտնվող, Պենտագոնի կողմից վերահսկվող կենսալաբորատորիաները:

Ինչպես հայտարարել է դեսպանը, կենսալաբորատորիաները գործում են բացարձակ գաղտնիության պայմաններում, իսկ ամերիկյան այսպիսի «օգնություն» ստացող երկրներում դիտարկվում է համաճարակաբանական իրավիճակի վատթարացում։

«Վաշինգտոնը և Կիևը չեն բացահայտում 2016 թվականից UP-4, Flu-Flyaway, P-781 ծածկագրերով իրականացվող իրենց կասկածելի նախագծերը նույնիսկ Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի շրջանակում ամենամյա հաշվետվություններում,- ասել է Անտոնովը։- Նման պահվածքը միայն մատնանշում է այն փաստը: որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան թաքցնելու բան ունեն»:‰

Ատոմային հովանոցը քայքայվում է, կենսավտանգությունը դարձել է գլխավորը. օրերս այսպիսի խիստ մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել Կուրչատովի ինստիտուտի ղեկավարը:

Ըստ Ռուսաստանի «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկի, միջուկային զենքի օգտագործումը ներկայումս մարդկության համար գլխավոր սպառնալիքը չէ։ Նրա կարծիքով, աշխարհում այժմ երկու սպառնալիք կա՝ կենսաբանական վտանգը և կիբերվտանգը։ Կիբերվտանգը կարելի է վերացնել` պտտելով «անջատիչը», իսկ կենսաբանական վտանգը կարող է ենթադրել 90% մահացությամբ կորոնավիրուսի առաջացում։

«Ատոմային դարաշրջանն անցել է, և ատոմային հովանոցը, որն այսօր մեզ փրկում է, քայքայվում է,- «Կոմերսանտ»-ի տեղեկացմամբ, ասել է Կովալչուկը Finopolis համաժողովում (այն հեռարձակվել է միջոցառման YouTube-յան  ալիքով):- Որովհետև մեզ ձեզ հետ միասին կսպանեն այլ ճանապարհով։ Կգա կորոնավիրուս 90% մահացությամբ, որտեղ տասը հիվանդ մարդկանցից ինը կմահանա, և դրանով ամեն ինչի կավարտվի։ Ես և դուք պետք է հասկանանք, որ կենսաբանական վտանգը դարձել է գլխավորը»։

Կուրչատովի ինստիտուտի նախագահի կարծիքով, ի տարբերություն կիբերվտանգի, ոչինչ չի կարելի անել կենսաբանական վտանգի դեմ։ Սա շատ ուշագրավ խոստովանություն ու շատ կարևոր արձանագրում է. փաստորեն պետական ու գիտական շատ բարձր մակարդակով ընդունվում է, որ կորոնավիրուսի ու նրա նման հարափոփոխ այլ վիրուսների պարագայում, որոնք թե բնական, թե արհեստական ճանապարհով կարող են մուտացիայի ենթարկվել ու շարունակաբար մուտացիայի են ենթարկվում, պատվաստանյութերը կամ պատվաստումներն արդյունավետ միջոց չեն, դրանք կարող են արդյունավետ լինել վիրուսի մի շտամի դեպքում, բայց նույն վիրուսի մեկ այլ շտամի դեպքում` անօգուտ:

Կարծում ենք, հենց վերոնշյալը նկատի ունենալով է Կովալչուկը հայտարարել, որ  ոչինչ չի կարելի անել կենսաբանական վտանգի դեմ: Այս պահին ոչինչ չի կարելի անել, բայց…

«Ամերիկացիները բոլոր հանրապետություններում մեզ շրջապատել են կենսաբանական լաբորատորիաներով,- ասել է Կովալչուկը:- Նրանք սկզբում կարող են էնդեմիկ վիրուսներ ստեղծել, որոնք ոչնչացնում են անասուններին, խաթարում գյուղատնտեսությունը: Ահա, խոզերի աֆրիկյան ժանտախտը` մարդու ձեռքի գործ է, կարող եմ մանրամասնորեն պատմել ձեզ»։

Այո, խոզերի աֆրիկյան ժանտախտը նույնպես արհեստական ծագում ունի, կենսալաբորատորիայում է ստեղծված, ինչպես Covid-2019-ը, որի արհեստական ծագման ապացույցների հայտնաբերման մասին օրերս գրել էինք մեր «Հայտնաբերել են կորոնավիրուսի արհեստական ծագման ապացույցները, թիրախը մարդկությունն է, նպատակը` նրա քանակի կրճատումը» վերտառությամբ վերլուծականում (https://livenews.am/press/2022/199436/09/23/25/ ):

Անտեղյակ ընթերցողը, ինչպես սկզբում տողերիս հեղինակը, կարող է զարմանալ, թե Ռուսաստանի ատոմային, միջուկային հետազոտություններով զբաղվող թիվ 1 ինստիտուտի, նշված ոլորտում ամենաառաջնակարգ ազգային հետազոտական կենտրոնի ու նրա նախագահի ի՞նչ գործն են կորոնավիրուսը, խոզերի աֆրիկյան ժանտախտը, Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները, կենսաբանական վտանգը… Միայն նրա տարբեր ելույթների տեսաձայնագրություններին ծանոթանալուց հետո հասկանալի դարձավ…

Պարզվում է, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արդեն ամիսներ, եթե ոչ տարիներ շարունակ զբաղվում է նաև գենետիկ հետազոտություններով, որպեսզի եթե ԱՄՆ-ի կամ այլ ուժերի կողմից բաց թողնվեն, տարածվեն 90% մահացությամբ կորոնավիրուսի նոր շտամ կամ շտամներ, խիստ վարակիչ և առանձնապես մեծ մահացությամբ այլ վիրուսներ, այդ կենսաբանական վտանգի դեմ, ի տարբերություն ներկայի, հակադրելու բան, ինչ-որ հակամիջոց լինի: Դատելով ամենից, այն պատվաստանյութ չի լինելու… Հավանաբար ինչ-որ նոր բան է լինելու, չգիտենք:

Իսկ ինչո՞ւ «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը… Ներկայումս իրականացվող հետազոտությունները սովորական գենետիկ հետազոտություններ չեն, պահանջվում են ահռելի, թերևս աներևակայելիորեն մեծ ծավալի հաշվողական, վերլուծական աշխատանքներ, իսկ ՌԴ գիտահետազոտական ինստիտուտներից հենց Կուրչատովի ինստիտուտում է գտնվում Ռուսաստանի ամենահզոր գերհամակարգիչը: Եվ դա լիովին հասկանալի է. չէ՞ որ մինչև վերջերս առավել կարևորվել են հետազոտությունները միջուկային ոլորտում, որոնք, ի դեպ, նույն կենտրոնում հիմա էլ, թեև ոչ նախկին ծավալով, զուգահեռաբար շարունակվում են:

 

Արթուր Հովհաննիսյան