Հայտնաբերել են կորոնավիրուսի արհեստական ծագման ապացույցները, թիրախը մարդկությունն է, նպատակը` նրա քանակի կրճատումը

Բիլ Գեյթն ու Ջորջ Սորոսը հրեշավոր համակարգի միայն ստորին և երևացող շոշափուկներն են

 

Մեզանից և աշխարհից այնքան կյանքեր խլած, անգնահատելի կորուստներ պատճառած նոր կորոնավիրուսի վերաբերյալ մեր մի շարք հրապարակումներում արդեն նշել ենք դրա արհեստական ծագման մասին: Եվ, ահա, վերջերս Գերմանիայից և ԱՄՆ-ից գիտնականների խումբը հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ:

Գերմանիայից և ԱՄՆ-ից հետազոտողների խումբը ապացույցներ է գտել, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, եղել է կենսաինժեներական մշակում: Այս մասին գերմանական n-tv ալիքին ասել է հետազոտությանը մասնակցած Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի համալսարանական հիվանդանոցի գիտնական Վալենտին Բրուտելը։

«Մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այս վիրուսը 99,9%-ով հանդիսանում է բնական վիրուսի արհեստականորեն ստեղծված կրկնօրինակը»,- ասել է Բրուտելը։

Նրա խոսքով` ինքը Sars-CoV-2 գենոմում անոմալիաներ է նկատել դեռևս 2021 թվականի ամռանը և այդ ժամանակվանից զբաղվել է դրա ծագման ուսումնասիրությամբ։ Գիտնականը պարզաբանել է, որ կորոնավիրուսի գենոմում իրենք հայտնաբերել են յուրահատուկ օրինաչափություն, որը բնորոշ է սինթետիկ վիրուսներին, մինչդեռ բնական վիրուսների դեպքում բլոկները պատահականորեն են բաշխված։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ SARSCoV-2-ը «մեծ հավանականությամբ կարող էր առաջանալ որպես վարակիչ կլոն` հավաքված in vitro»։

Ավելի վաղ բրիտանական «Lancet» հեղինակավոր բժշկական ամսագրի կորոնավիրուսի հարցերով հանձնաժողովը երկու տարվա հետազոտությունների արդյունքում զեկույց էր հրապարակել։ Դրանում ընդունվում է, որ COVID-19-ը կարող էր առաջանալ լաբորատորիայում։ Փաստաթղթում ասվում է, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է բացահայտել COVID-19-ի հետ կապված վիրուսների հետազոտությունների մանրամասները, և դա կանխում է իրականացումը լիարժեք անկախ փորձաքննության, որի օգնությամբ հնարավոր կլինի պատասխանել, թե ինչպես է հայտնվել COVID-19-ը։

Կարծում ենք, մտավոր մեծ ունակություններ պետք չեն հասկանալու համար, թե ԱՄՆ-ն ինչու է հրաժարվել COVID-19-ի հետ կապված վիրուսների հետազոտությունների մանրամասների բացահայտումից:

Ուշագրավ է նոր կորոնվիրուսի արհեստական ծագման ապացույցների հայտնաբերման մասին գերմանական n-tv ալիքի հաղորդման վերաբերյալ Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկու մեկնաբանությունը: Ըստ նրա, եթե մենք խոսում ենք կորոնավիրուսի լաբորատոր ստեղծման մասին, ապա ինչ-որ մեկը պետք է հետապնդեր այդ նպատակը, մինչդեռ չկան այնպիսի շահառուներ, որոնք ուղղակիորեն կարող էին դառնալ ամբողջ արհեստական ​​կորոնավիրուսային համավարակի հեղինակը։

Ճիշտ չի ասում Վոզնեսենսկին, որովհետև գլուխը մտցրել է իր նեղ մասնագիտականի մեջ և աշխարհում շատ իրողությունների ու գործընթացների, մասնավորապես, մարդկության քանակի կրճատման գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի ծրագրի մասին անտեղյակ է, կամ շատ լավ էլ այդ ամենին տեղյակ է, բայց միտումնավոր ստում է: Եթե այս վերջինը, ապա ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը պետք է կոչ անել զբաղվել նրանով` նկատի ունենալով նաև, որ Ժողովուրդների բարեկամության համալսարանի աշխատակից լինելով և, հավանաբար, Արևմուտքի հետ սերտ կապեր ունենալով, Վոզնեսենսկին կարող է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինել:

Այո, եթե խոսում ենք նոր կորոնավիրուսի լաբորատոր ստեղծման մասին, ապա ինչ-որ մեկը պետք է հետապնդեր այդ նպատակը, բայց Վոզնեսենսկին որտեղի՞ց գիտե, թե չկան այնպիսի շահառուներ, որոնք ուղղակիորեն կարող էին դառնալ ամբողջ արհեստական ​​կորոնավիրուսային համավարակի հեղինակը։ Բա Բիլ Գեյթսը, Ջորջ Սորոսն ովքե՞ր են… Որոնք, ի դեպ, հրեշավոր համակարգի (գլոբալիստական, ջհուդամասոնական) միայն ստորին և երևացող շոշափուկներն են, ամենևին էլ ոչ ամենակարևոր դերակատարները: Շահառուները մարդկության քանակի կրճատման ծրագիրն իրականացրածները և իրականացնողներն են:

Ըստ հիշյալ ամբիոնի դոցենտի, եթե ընդունենք, թե նոր կորոնավիրուսն արհեստական ծագում ունի, ապա նրա ստեղծողներն ինչպե՞ս կարող էին աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդել, երբ վիրուսը տարածվեց բոլոր մայրցամաքներում և հավասարապես հարվածեց բոլորին։ Նախ բոլորին հավասարապես չի հարվածել, բայց այս փաստարկը դեռ մի կողմ թողնենք:

Այո, եթե մտածենք, թե տվյալ վիրուսը ստեղծել է որևէ պետություն, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը, ապա իսկապես հարց կառաջանա` չէ՞ որ համավարակի հետևանով այդ երկրներում նույնպես մեծաթիվ զոհեր եղան, տնտեսական վնասներ և այլն, հետևաբար չէին կարող լինել արհեստական վիրուսի ստեղծմամբ շահառու այնպիսի պետություններ, որոնք կարող էին դառնալ ամբողջ արհեստական ​​կորոնավիրուսային համավարակի հեղինակը։

Բայց եթե պատկերացնենք, հասկանանք, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից, որոնց համար մարդկության քանակի կրճատման (մեծ մարդասպանության) ճանապարհին առանձնակի տարբերություն չկա, թե զոհերը որ երկրներում կլինեն, կամ իրենց նպատակին հասնելու ճանապարհին արգելք չէ, որ զոհեր, վնասներ կարող են լինել նաև այնպիսի պետություններում, որտեղ թերևս չէին ցանկանա, որ դրանք լինեին, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:

Կարող է հարց առաջանալ` ինչպե՞ս թե, ուրեմն, այդ ուժերն, ասենք, ԱՄՆ-ի ղեկավարությունից զորե՞ղ են, որ նրանց թույլ է տրվել հիշյալ վիրուսի ստեղծումը, կամ ստեղծումից հետո չեն հետապնդվել, բացահայտվել, պատժվել: Կարծում ենք, հարցի պատասխանը տված կլինենք, եթե նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ինքն այդ ուժերի ներկայացուցիչը կամ խամաճիկն է: Դժվար չէ դրանից հետո մնացյալը պատկերացնել: Սա նշանակում է, որ նոր կորոնավիրուսը կարող է ստեղծված լինել ինչպես հիշյալ ուժերին պատկանող փակ, հույժ գաղտնի լաբորատորիայում, այնպես էլ ԱՄՆ-ին, որպես պետություն, պատկանող, կենսաբանական զենքի մշակմամբ զբաղվող կենսալաբորատորիայում:

Ըստ Վոզնեսենսկու, դժվար թե որևէ մեկը ծրագրեր կորոնավիրուսը որպես կենսաբանական զենք օգտագործել, քանի որ դրա մահացությունը իրականում ոչնչով չի տարբերվում գրիպի վիրուսից։ Այստեղ էլ նա ճիշտ չի ասում կամ ստում է, քանի որ աշխարհում սեզոնային գրիպից մահացությունը կազմում է տարեկան 600- 650 հազար մարդ, մինչդեռ նոր կորոնավիրուսից ու նրա նոր շտամներից անցած մոտ 3 տարում աշխարհում մահացել է ավելի քան 15 մլն մարդ (յուրաքանչյուր տարի միջինը` շուրջ 5 մլն մարդ):

Հոդվածը եզրափակենք ևս մեկ հնարավոր հարցի անդրադառնալով. եթե գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերն այդքան զորեղ են, ապա ինչպե՞ս են թույլ տվել, որ ԱՄՆ-ից ու Գերմանիայից գիտնականների խումբն ապացույցներ գտնի նոր կորոնավիրուսի արհեստական ծագման վերաբերյալ: Նախ, զորեղ են, բայց ոչ ամենազոր, չեն կարող ամբողջ աշխարհում լիակատար վերահսկողություն իրականացնել, ժամանակին հայտնաբերել ու կանխել անցանկալի հետազոտությունները, դրանց արդյունքների հրապարակումը: Հարկ է նկատի ունենալ, որ աշխարհում իսկապես կան իրենց մասնագիտությանը ծառայող, անկախ գիտնականներ ու նրանց խմբեր, այդպիսիք բազմաթիվ են:

Երկրորդ հնարավոր բացատրությունը կարող է լինել այն, որ վերոնշյալ ուժերի համար միևնույն է, թե նոր կորոնավիրուսի արհոստական ծագման ապացույցները կգտնվե՞ն, թե ոչ, կհրապարակվի՞ այդ մասին, թե չի հրապարակվի, քանի որ, վստահ են, հնարավոր չի լինի ապացուցել, որ այն ստեղծվել է իրենց կողմից կամ իրենց պատվերով, ասենք, ԱՄՆ-ի: Բացի այդ, իրենց անպատժելիության զգացումից լկտիացած են, ինչպես, օրինակ, Նիկոլը…

Ի վերջո, բացառված չէ, որ, ասենք, ԱՄՆ-ի կողմից թույլատրվել է նոր կորոնավիրուսի արհեստական ստեղծման ապացույցների բացահայտումը և աշխարհին այդ մասին հայտնելը, որպեսզի հետագայում նշված փաստարկն օգտագործելով, տակառ գլորի Չինաստանի վրա, ինչի փորձն ավելի վաղ արել է արդեն:

 

Արթուր Հովհաննիսյան