Դիլիջանի թունելը նոյեմբերի 15-ին 7 ժամով հոսանքազրկվելու է

Նոյեմբերի 15-ին` ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: