Ի՞նչ է քննարկել Փաշինյանը ՔՊ–ական պատգամավորների հետ փակ հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են, քննարկել հիմնականում արտաքին քաղաքական հարցեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՔՊ–ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նշենք, որ ԱԺ-ում կազմակերպված հանդիպումն արդեն ավարտվել է։

Խանդանյանն ասաց, որ մեկ ամսից ավել էր` նման հանդիպում չէր եղել։

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են վերջին շրջանի զարգացումները` հիմնականում արտաքին քաղաքակությանն առնչվող։ Անդրադարձ է կատարվել հոկտեմբերից այս կողմ կայացած հանդիպումներին` ինչպես Պրահայում կայացած քառակողմ, այնպես էլ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը»,–ասաց պատգամավորը։