Իրանի հյուսիս-արևմուտքում բռնագրավվել է զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մահաբադ քաղաքում զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ հայտնաբերելու մասին։ Գրում է ParsToday-ը:

Հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության ուժերի շուրջօրյա հսկողության և հետախուզական ջանքերի արդյունքում, Մահաբադ քաղաքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, այդ թվում՝ ամերիկյան զենք և Վինչեստր ատրճանակներ:

Կորպուսը հայտարարել է, որ երկրում անկարգություններ հրահրող գործակալները նախատեսում էին այդ զենքը բաժանել խռովարարներին: Նրանք նախատեսել էին զենքը տեղափոխել Իրանի կենտրոնական նահանգներ:

Ըստ այս հաղորդագրության՝ ԻՀՊԿ, անվտանգության և իրավապահ ուժերի ժամանակին իրականացված գործողությունների շնորհիվ, այս դավադրությունը չեզոքացվել է:

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ընթացքում, ամերիկյան ու եվրոպական քաղաքական առաջնորդները, ինչպես նաև արևմտյան ու Արևմուտքի կողմից հովանավորվող պարսկական լրատվամիջոցներն ամեն կերպ իրենց աջակցությունը հայտնեցին խռովարարներին: Միևնույն ժամանակ, միլիոնավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելու համակարգին և դատապարտելու երկրում տիրող քաոսային վիճակը: