Հայասպան Նիկոլի կառավարման այս 4,5 տարիներին ամենամասշտաբային կառուցապատումները` գերեզմանատների տարածքների սարսափելի մեծացումն է. Համբարյան

Կապիտուլյանտ Նիկոլն ու իր որոշ քայլիստներ մի քանի տասնյակ թիկնապահներով շրջապատված այսօր, երկար դադարից հետո կրկին Հյուսիսային պողոտայում էին…Իբր ճեմում էին ու ապացուցում, որ «ժողջանն» իրենց հետ է…

Նիկոլ Անհողը շատ է սիրում ճեմել Երևանի Հյուսասային պողոտայում…Մինչ վերջին արցախյան խայտառակ պատերազմն այդտեղ էր տանում Հայաստան ժամանած հյուրերին և հպարտանում, որ մեր մայրաքաղաքն այսպիսի փողոց ունի`բացարձակ «մոռանալով», թե ինչպես էր ջանադրաբար խանգարում այդ փողոցի շինարարությանը և թե ի’նչ ստերի, կեղծիքների և մանիպուլյացիաների էր դիմում նախկինների այս գործը խափանելու նպատակով…

Իհարկե, նիկոլականները, ժեխն ու փթիրը ևս սիրում են այդ փողոցով ման գալ, հպարտանալ, սակայն չեն սիրում, երբ հիշեցնում ես, թե ո՛ւմ օրոք է այն կառուցվել…

Հայասպան Նիկոլի կառավարման այս 4,5 տարիներին ամենամասշտաբային կառուցապատումները` գերեզմանատների տարածքների սարսափելի մեծացումն է…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից