Հո սա բռնցքամա՞րտ չէ. Արայիկ Հարությունյանը՝ Լուկաշենկոյին պատասխանելու մասին

«Քանի որ ՀԱՊԿ ՀԱԽ հանդիպման ֆորմատը փակ է եղել՝ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրել իր գործելաոճը»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վերոնշյալ հանդիպման հատվածը Բելառուսի նախագահի աշխատակազմի կողմից  հրապարակման փաստին՝ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա ասաց, որ Լուկաշենկոյի դիտարկումներին ժամանակին պատասխաններ տրվել են և դրանք կրկնելու կարիք չկա:

Լրագրողների հարցին, թե հայկական կողմից այդ հայտարարությանը համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է, Հարությունյանը պատասխանեց. «Հո սա բռնցքամա՞րտ չէ, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինեն, մենք մեր մարտավարությունն ընտրում ենք ու ըստ դրա ենք գործում»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հայտնեց, որ  Հայաստանն ամեն ինչ անում է, որ  ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները կատարի: