Գետանցի ժամանակ ձի չեն փոխում. այս դժվար պահին հայ և ռուս ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց. Զատուլին

«Գետանցի ժամանակ ձի չեն փոխում», այս դժվար պահին հայ և ռուս ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց։ Այս մասին տեսակամրջի ձևաչափով ընթացող «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Գետանցի ժամանակ ձի չեն փոխում։ Այս դժվարին ժամանակաշրջանում և ռուս, և հայ ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց»,-նշել է Զատուլինը։